ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մի դրվագ հարցազրույցից

Մի դրվագ հարցազրույցից
24.11.2024 | 19:30

Բա էդ լավ ա՞, որ ասում եք Հարավ-արևմտյան թաղամաս։

Էդ թուրքին ե՞ք կատաղացնում։

Ձեզ ի՜նչ կա, էշ-էշ ասում եք ու քաշվում ղրաղ, բայց թուրքը ինձ ա չէ՞ կզցնում։

Մենակ երեկ երկու անգամ կզցրել ա։

Հարավ-արևմտյանը քիչ էր, մի հատ էլ Հյուսիսային պողոտա գցեցիք բերաններդ։

Դուք չգիտե՞ք, որ հյուսիսը Ռուսաստանինն ա։ Էդ ասում եք, որ ռուսն էլ կանչի կզցնի՞։

Ես ինչքա՞ն կարամ ամեն մեկիդ տեղը կզեմ։

ՈՒրեմն էսօրվանից էդ արևելք-արևմուտքը մոռանում եք։ Ընդհանրապես աշխարհագրությունը մոռանում եք։ Մի րոպե էդ կամերան անջատի, պետրոսի կնկան sms գրեմ՝ թող աշխարհագրությունն էլ դպրոցներից հանի։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4245

Մեկնաբանություններ